
Սթիվեն Ջերարդը գլխավորեց «Լիվերպուլի» երիտասարդական թիմը

«Լիվերպուլի» լեգենդի մարզչական կարիերան շատ արագ է զարգանում:
«Լիվերպուլը» հայտարարել է Սթիվեն Ջերարդին երիտասարդական թիմի (մինչև 18 տարեկան) գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: 36-ամյա անգլիացին, ով փետրվարից աշխատում է ակումբի ակադեմիայում, նոր պարտականությունների կատարմանը կանցնի ամռանը:
«Ես հաճույք եմ ստանում ակադեմիայում աշխատանքից և զգում եմ, որ հասցրել եմ շատ բան սովորել: Մենք զրուցել ենք ակադեմիայի տնօրեն Ալեքս Ինգլտորպի հետ և որոշել ենք, որ ինձ համար քայլ առաջ կատարելու ժամանակն է»,- հայտարարել է Ջերարդը:
Ջերարդը «Լիվերպուլի» կազմում հանդես է եկել 1998-2015թթ. և թիմի հետ նվաճել է 9 տիտղոս, ներառյալ՝ Չեմպիոնների լիգան (2004-05):
2016թ. նոյեմբերին Սթիվենն ավարտեց կարիերան MLS-ում կես տարի հանդես գալուց հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը