
Էդինսոն Կավանին երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում:
«Կավանին հիմա աշխարհի լավագույն հարձակվողն է: Նա գերազանց է իրեն զգում Փարիզում և անկեղծ սեր է տածում ակումբի, երկրպագուների և քաղաքի նկատմամբ»,- հայտարարել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին, ում խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Կավանին ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է դարձել 2013թ. ամռանը:
Ուրուգվայցին փարիզեցիների կազմում անցկացրել է 192 խաղ և դարձել է 125 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը