Բաժիններ՝

Քիմիական հարձակումից հետո Թրամփը դիտարկում է Սիրիայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի անդամներին հայտարարել է, որ Իդլիբում քիմիական հարձակումից հետո դիտարկում է Սիրիայի դեմ ռազմական գործողություններ: Այդ մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը` վկայակոչելով իր աղբյուրը:

Վերջինի տեղեկություններով` նախագահն այդ մասին տեղեկացրել է Կոնգրեսի մի քանի անդամների: Նրա խոսքով` Թրամփն ընդունում է իրավիճակի ողջ լրջությունը, ինչի հետ կապված դիտարկում է ռազմական գործողություն` որպես վրեժխնդրություն վերջինիս քիմիական հարձակման համար:

Աղբյուրն ընդգծել է, որ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել, և հնարավոր գործողությունները դեռևս քննարկվում են ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մետիսի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930