Բաժիններ՝

«Շատ զգուշավոր են դարձել». Հակոբ Ավագյանը՝ Հարկային ծառայության մասին

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց այս տարվա առաջին եռամսյակում հարկահավաքության` նախատեսվածից բարձր ցուցանիշների մասին, որոնք ուղղվելու են կապիտալ ծախսերին: Մասնավորապես, ըստ նախարարի, տարվա առաջին 3 ամիսներին ավելի է հավաքվել 11.5 մլրդ դրամ հարկ։

Թե ի՞նչ միջոցներով և ինչի՞ հաշվին է հաջողվել այսքան ավելի հարկ հավաքել, Արամյանը չմանրամասնեց։

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը 168.am-ի հետ զրույցում ենթադրեց, որ դա, հնարավոր է, ստվերի կրճատման արդյունքն է։ Նա նշեց, որ փոքր ու միջին բիզնեսի վրա Հարկային ծառայությունը լրացուցիչ ճնշումներ չի գործադրել։

«Նախկին ձեռագիրը պահպանվում է, ամսվա վերջ զանգում, հարցնում են, թե ինչքան է վճարելու ընկերությունը, կամերալ ծանուցումներն ուղարկում են, որ համադրելի նայել են և, օրինակ, աշխատավարձը ցածր է, վերանայեք, հրավիրում են քննարկման, և այլն։ Այսինքն՝ նախկին պրակտիկան պահպանվում է, բայց շատ զգուշավոր են դարձել, և այցելությունների ակտիվությունն է պակասել»,- ասաց Հ.Ավագյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս