Կանադայի ժառանգության նախարարը հայտարարությամբ է հանդես եկել Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամսվա կապակցությամբ
Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը, դատապարտմանը և կանխմանը նվիրված ամսվա շրջանակում Կանադայի ժառանգության նախարար Մելանի Ջոլին հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին հաղորդում է Horizon Weekly-ն: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«2015-ին Համայնքների պալատը պատմական բանաձև է ընդունել`ապրիլը ճանաչելով Ցեղասպանության հիշատակության, դատապարտման և կանխարգելման ամիս: Կանադան ազդեցոթյուն է կրել տարբեր ցեղասպանություններից, որոնց թվում են Հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը, Հոլոդոմորը, Հայոց ցեղասպանությունը և Սրեբրենիցայի կոտորածը:
Պատմության ընթացքում մեր երկիրն ընդունել է այդ վայրագություններից փրկվածներին, ինչպես նաև զոհվածների ժառանգներին: Նրանք մեծապես նպաստել են Կանադայի զարգացմանը, և մենք մեր խորին հարգանքն ենք տածում նրանց հանդեպ:
Ցեղասպանության հիշատակության, դատապարտման և կանխարգելման ամիսը այն շրջանն է, երբ պետք է վերհիշել այդ ողբերգական իրադարձությունները, ինչպես նաև դիմակայելու նախապաշարմունքներին, ատելությանն ու մարդկության դեմ կատարված հանցագործությունների այլ դրսևորումներին: Որպես Կանադայի ժառանգության նախարար` ես խրախուսում եմ կանադացիներին ոգեկոչել նրանց հիշատակը, ովքեր տառապել են և զոհվել են Ցեղասպանության ժամանակ»: