
Թուրքիան արգելափակում է Նիդերլանդների մի շարք քաղաքացիների ելքը իր տարածքից

Ծագումով թուրք Նիդերլանդների քաղաքացիներն, ովքեր ներկայումս գտնվում են Թուրքիայում, զրկված են երկրից դուրս գալու իրավունքից: Այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվական գործակալությունը:
Նիդերլանդների պետական NOS հեռուստաընկերության հաղորդմամբ` այդ երկրի քաղաքացի 100 թուրքեր չեն կարողանում դուրս գալ Թուրքիայից: Հեռուստատեսության հաղորդմամբ` Նիդերլանդների քաղաքացիներին ելքի իրավունքից զրկելու գործընթացը պայմանավորված է թուրք հոլանդական հարաբերությունների լարվածությամբ:
Նիդերլանդների եւ Թուրքիայի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Գերմանիայի եւ Նիդերլանդների իշխանություններն արգելեցին թուրք նախարարների ելույթը թուրքական արմատներով ընտրողների առջեւ սահմանադրական փոփոխությունների համար անցկացվող հանրաքվեի նախօրեին:
Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների համար անցկացվող հանրաքվեն կկայանա ապրիլի 16-ին: