Այսօր կեսօրից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, թե իբր արցախյան ուժերը հակամարտ զորքերի շփման գծում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, 60 միլիմետրանոց ականանետից արկակոծել են Թերթերի շրջանի Ղափանլը գյուղը, ինչի արդյունքում վնասվել է մասնավոր տնտեսություն:
«Անկարելի է դեպի ապագա ընթանալ՝ օգտագործելով անցյալի լեզուն ու արժեքները,- ասել է Տիգրան Սարգսյանը:-Բիզնեսի հետ կառուցողական երկխոսության օրինակը դրա փայլուն ապացույցն Է: Մենք ամբողջ աշխարհի ձեռնարկատերերի հետ քննարկում ենք լավագույն պրակտիկաների կիրառման հնարավորությունները տեխնիկական եւ մաքսային կարգավորման, ֆիտոսանիտարական ու անասնաբուժական հսկողության հարցերում»:
«Ապրանքը չի կարող վերադարձվել, երբ դրա պատրաստումը եղել է անհատական»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ որոշումը կնպաստի սպառողների իրավունքներն ավելի ամրապնդելուն և հստակեցնելուն:
Միայն մեկ հանձնարարական՝ 6 օրվա ուշացմամբ կատարել է Գյուղատնտեսության նախարարությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ տարիներ առաջ Ավետման տոնը հռչակվել է իբրև մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
«Արդյունքում ակնկալվում է Հայաստանը դարձնել աղետներին դիմակայող երկիր՝ նվազեցնելով աղետներից մարդկանց կյանքին և առողջությանը, երկրի տնտեսությանը և համայնքներին սպառնացող կորուստներն ու վնասները` ձևավորելով ամուր հիմքեր երկրի կայուն զարգացման համար»,- ասաց Տոնոյանը:
«Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ Արցախում գտնվող կինոռեժիսորներ Էրիկ Նազարյանն ու Ատոմ Էգոյանը, դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ուղեկցությամբ, ապրիլի 5-ին այցելել են ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր:
Ապրիլի 5-ին և 6-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հյուսիսային և կենտրոնական ուղղության մի շարք զորամասերում անց է կացրել արտագնա ծառայողական խորհրդակցություններ:
Հորդորում ենք բոլոր այն անձանց, ում հայտնի են դարձել այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ արժանահավատ տեղեկություններ՝ ներկայանալ իրավապահ մարմիններ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածով սահմանված կարգով այդ հանցագործության մասին հաղորդում տալ՝ նախազգուշացվելով սուտ մատնության վերաբերյալ քրեական պատասխանատվության մասին:
Երևանցի սեյսմոլոգները տեղում են, շինարարներն էլ գործի են անցել: Ռուսթավելի փողոցը շինհրապարակի է վերածվել:
Նոր Զելանդիայի իշխանություններն Էջքամբ քաղաքի բոլոր բնակիչներին տարահանել են սաստիկ հեղեղման պատճառով, հաղորդում է BBC հեռուստառադիոկորպորացիան:
Նախատեսվում է անօդաչու սարքերը կկիրառել նաև Հայաստանի Հանրապետությունում: Դրանց միջոցով հնարավոր կլինի իրականացնելու կենսաբազմազանության մոնիթորինգ, մշտադիտարկման և այլ հետազոտական աշխատանքներ՝ ինչն առավել արդյունավետ կդարձնի բնության պահպանության նկատմամբ վերահսկողությունը:
Ավելին, ըստ նրա, Օպերային թատրոնում պետք է նաև շոգեբաղնիք լինի՝ «սաունա»: «Պետք է լինի նաև մարզասրահ, պետք է լինի շոգեբաղնիք, որը Ձեզ մոտ հիմա շոկ է առաջացնում, բայց բալետի պարողների համար, արտիստների համար շատ կարևոր է, որ նրանք լինեն լավ մարզավիճակում, որպեսզի ավելորդ քաշը, ավելորդ ծանրությունը կարողանան նվազեցնել՝ լավ երգելու, լավ պարելու համար»,-ասել է նա:
«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խփած 21 գոլերով ԱՊԼ ռմբարկուների ցուցակի առաջատարն է: Զլատանը խփել է 16 գնդակ, իսկ Կունը՝ 14:
Եվրոպայի խորհրդարանը (ԵԽ) քվեարկել է Ուկրաինայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի պարզեցման օգտին:
ՄԹ-ը կշարունակի աջակցել կառավարության, խորհրդարանի և քաղաքացիական հասարակության բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր հանձնառու են ամրապնդել ժողովրդավարությունը, բարեկեցությունն ու կայունությունը Հայաստանում՝ հօգուտ ժողովրդի»:
Կառավարությունը հաստատեց արտակարգ դրության կամ զինված հարձակման ժամանակ տագնապ հայտարարելու կարգը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ դրա համար կօգտագործվեն կապի բոլոր ուղիները՝ հեռուստատեսություն, ռադիո, համացանց և հեռախոսային հաղորդակցություն, ինչպես նաև ստացիոնար և շարժական վերարտադրիչներ:
Սիրիայի Իդլիբի նահանգի ողբերգությունը՝ կապված քիմիական զենքի ենթադրվող կիրառման հետ, կարող է ձեռնտու լինել ահաբեկիչներին եւ նրանց, ովքեր փորձում են ապաօրինականացնել Սիրիայի իշխանություններին:
Ապրիլի 7-8-ն՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, ապրիլի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
2017 թվականի Նովրուզ տոնի ընթացքում՝ մարտի 15-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ժամանած 8100 ուղևոր:
«Պետք է աշխատենք, որ մարդիկ զգան իրենց վրա առաջին հերթին»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց նախարարը։
Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 30-ից մինչև ապրիլի 6-ը գրանցված երկրաշարժերից 15-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
Ագրարային համալսարանի դահլիճն ապրիլի 6-ին լեփ-լեցուն էր 2016թ. ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներով։ Նրանք Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից արժանացան ուսման վարձի փոխհատուցման։
Ապրիլի 5-ին, ժամը 22.15-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Ռանչպար ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
Պոսլո պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ապրիլի 6-ին պատրիարքարանում երկար սպասված առանձնազրույց են ունեցել:
Պետերբուրգում ձերբակալվել են Աքբարժոն Ջալիլովի ենթադրյալ հանցակիցները, որն ապրիլի 3-ին ահաբեկչական գործողություն է կատարել մետրոյում:
«Արտակարգ ռեժիմը, բառիս բուն իմաստով, նշանակում է, որ մենք պետք է շարունակենք աշխատել ոչ թե մեզ տրված 8 ժամն օրական ռեժիմով, այլ 10-12 ժամ, ներառյալ՝ շաբաթ օրերը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ մեկնաբանելով գործադիրի նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, որ այսուհետ արտակարգ ռեժիմով են աշխատելու։
Եվ վերջում մեկ բարեմաղթանք. ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հայտնի հերոսը` սկզբում մտածեք, նոր խոսեք:
«Ռուսաստանը պետք է փորձի անընդհատ հսկողության տակ պահել այդ խնդրի կարգավորումը: Իսկ ցանկացած կարգավորում նշանակում է՝ Հայաստանին ստիպել զիջումներ: Քանի որ Հայաստանը խորհրդարանական ընտրություններից դուրս եկավ ինքնիշխանությունն էլ ավելի կորցրած, բնականաբար, փորձ կարվի Հայաստանից ավելի շատ զիջումներ կորզել ու Հայաստանի առջև ավելի վստահորեն առաջ քաշել պայմաններ»:
«Այս անգամ չեն գողացել, այս անգամ գնել են։ Ամեն ինչ տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ: Բողոքավոր զանգվածն ո՞ւմ դեմ պիտի դժգոհի: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ այս անգամ «Ելքն» է ընդդիմադիրը, իսկ այնտեղ փորձված անձինք են: Եթե դու տանում ես հետընտրական զարգացումների և արդյունք չես ունենում, պարտվում ես։ Եվ, ըստ իս, ճիշտ են անելու: Նրանք պետք է աշխատեն այս հինգ տարիներին իրենց 8 տոկոսը մեծացնելու ուղղությամբ: Բայց որպես հիմնական ընդդիմադիր ուժ՝ տոկոսը շատ քիչ է»: