Հայ­-չինական տնտեսական համագործակցությունը զգալի ներուժ ունի. Կարեն Կարապետյանի ուղերձը չինացի գործընկերոջը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25­-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի վարչապետ Լի Քեցյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես նշված է.

«Անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցությունը զգալի զարգացում է ապրել, ինչն արտահայտվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, միջազգային հարթակում արդյունավետ համագործակցությամբ, տնտեսական համագործակցության դրական դինամիկայով, ինչպես նաև մշակութային և կրթական փոխանակումների ընդլայնմամբ: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Չինաստանի միջպետական հարաբերությունների զարգացումն ընթացել է երկու երկրների կառավարությունների կողմից անընդհատ գործադրվող ջանքերի և արդյունավետ համատեղ աշխատանքի պայմաններում:

Վստահ եմ, որ հայ­չինական տնտեսական համագործակցությունն ունի զգալի ներուժ, և այն խթանելու և զարգացնելու նպատակով պատրաստ եմ Ձեզ հետ, մեծարգո պարոն վարչապետ, համատեղ ջանքեր գործադրել՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձերդ գերազանությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»:

Տեսանյութեր

Լրահոս