 
                        Էդգար Մանուչարյանի «Ուրալը» դուրս եկավ Ռուսաստանի գավաթի եզրափակիչ
 
                                    Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի Եկատերինբուրգի «Ուրալը» 2:1 հաշվով հաղթանակ տարավ Կազանի «Ռուբինի» նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ:
Մանուչարյանը խաղը սկսեց պահեստայինների նստարանից, սակայն հենց առաջին կեսում՝ 35-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման:
«Ուրալը» եզրափակչում կմրցի Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        