Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը

Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Երկրորդ համարը միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյան է, երրորդը՝ Հովիկ Մուսայելյանը»,­- նշեց Շարմազանովը:

Շարմազանովն ընդգծեց, որ անցած տարիների ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երևանում տեղի են ունեցել լուրջ բարեփոխումներ և հաջողության դեպքում Երևանի ավագանին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, կշարունակվեն այն բարեփոխումները, որոնք նախաձեռնել է տարիներ առաջ:

Նա նաև ընդգծեց, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը բաղկացած է 100 մարդուց: Նրա խոսքով` էական փոփոխություններ չկան, սակայն կան նաև նոր դեմքեր. ՀՀԿ գործող ավագանու անդամների մեծ մասն ընդգրկված են ցուցակում:

Տեսանյութեր

Լրահոս