Բաժիններ՝

Իսպանիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին

Մադրիդում (Իսպանիա) ցլամարտի ժամանակ վիրավոր ցուլը գետին է տապալել ցլամարտիկին եւ եղջյուրով հարվածել նրա պարանոցին: Ապրիլի 3­-ին պատահարի տեսագրությունը հրապարակել է Daily Mail-ը։

23-­ամյա Դանիել Գարսիա Նավառտեն տուժել է 450­-կիլոգրամանոց ցուլի հարվածից: Ցլամարտիկին օգնության են շտապել նրա գործընկերները՝ կապոտեները (մեծ թիկնոց, որը ցույց են տալիս ցուլին) ձեռքներին: Նրանք շեղել են կենդանուն՝ նրա առջեւ թափահարելով վառ գործվածքը, եւ տուժածին տարել մրցասպարեզից:

Բժիշկները հայտնել են, որ կենդանին իսպանացուն թափանց խոցել է չորս անգամ. երկուական անգամ պարանոցը եւ ծնոտը: Տղամարդը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս