Բաժիններ՝

ԱՄՆ-­ը մերժել է բռնաբարության գործով Պոլանսկիի վճռափոխության գանգատը

ԱՄՆ-­ում դատարանը մերժել է կինոռեժիսոր Ռոման Պոլանսկիիի վճռափոխության գանգատն անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերությունների վերաբերյալ 40-­ամյա վաղեմության քրեական գործի կարգավորման շուրջը։

Գործի քննությունը տեղի է ունեցել մարտին Լոս Անջելեսի դատարանում, բայց դրա մասին հաղորդագրությունը հրապարակվել է միայն ապրիլի 3­-ին:

Ռեժիսորի փաստաբանները խնդրագիր են տվել՝ դա բացատրելով նրանով, որ Պոլանսկին, որն ապրում է Եվրոպայում, մտադիր է ժամանել ԱՄՆ, եւ կցանկանար հավաստիացումներ ստանալ, որ չի հայտնվի ամերիկյան բանտում:

Դատախազն, իր հերթին, հայտարարել է, որ Պոլանսկիի նկատմամբ, չնայած այն բանին, որ նա հայտնի ռեժիսոր է, հատուկ վերաբերմունք չի լինի դատարանում:

Ինչպես հաղորդել է BBC­-ն, դատավոր Սքոթ Գորդոնն իր վճիռը բացատրել է այն հանգամանքով, որ Ռոման Պոլանսկին թաքնվում է ամերիկյան արդարադատությունից:

Ռոման Պոլանսկիի նկատմամբ գործը հարուցվել է 1977 թվականին: Ռեժիսորը մեղադրվել է 13-­ամյա մոդել Սամանթա Գեյմերին գայթակղելու մեջ:

Ամերիկյան օրենքներով՝ ռեժիսորին սպառնում էր բանտարկություն 50 տարի ժամկետով: 1978 թվականին Պոլանսկին դատարանում խոստովանել է իր մեղքը, ինչից հետո գաղտնի լքել է ԱՄՆ­-ն: Այժմ նա ապրում Է Փարիզում, բայց նաեւ բնակարան ունի Կրակովում՝ Լեհաստանի հարավում:

Պոլանսկին «Օսկարի» դափնեկիր է «Դաշնակահարը» ֆիլմի համար եւ այդ պարգեւին անվանակարգվել է եւս չորս անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս