ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե որ դեպքում կարող է անցկացվել ընտրությունների երկրորդ փուլ։
Բեռլինի Ֆրանսիական կենտրոնում ապրիլի 1-ին նշվեց Ֆրանկոֆոնիայի տոնը, որին տեղեկատվական առանձին տաղավարով մասնակցեց նաև Գերմանիայում ՀՀ դեսպանությունը:
Պայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Սեննայա պլոշչադ» կայարանի գնացքի վագոնում:
«Ազատ դեմոկրատները» շատ լավ տեսանելի են օնլայն ռեժիմում, և, ամենայն հավանականությամբ, ավելի քիչ՝ օֆլայնում։ Հայ հասարակությունն այդքան էլ լավ չի պատկերացնում՝ ինչ է Արևմուտքը, ինչ է Եվրոպան, նույնիսկ նրանք, որոնք իրենց արևմտամետ են համարում, հաճախ Արևմուտքի կառուցվածքը շատ վատ են հասկանում։
«Ես վստահ եմ, որ մենք դեռ ամբողջությամբ չենք օգտագործում այն պոտենցիալը, որ առաջարկում է ԵԱՏՄ-ն, և Հայաստանը մտադիր է այդ ուղղությամբ շարունակել արդյունավետ աշխատանքը: Հայաստանը նաև հավակնում է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի ակումբի և այլ տնտեսական դաշինքների, օրինակ՝ Եվրամիության անդամների,ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրած երկրների, ինչպես նաև Իրանի և Մերձավոր Արևելքի միջև»:
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը հայտարարել է, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում պետք է ներգրավված լինեն հակամարտության բոլոր կողմերը, այդ թվում՝ նախագահ Բաշար Ասադի վարչակարգի ներկայացուցիչները։
Կուսակցությունը հայտարարում է, որ չի վիճարկելու ընտրությունների արդյունքները, չի մասնակցելու որևիցե ետընտրական հանրային միջոցատումների և հանրահավաքների
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հակված չէ Չինաստանին քննադատել Համացանցի ոլորտում գոյություն ունեցող սահմանափակումների համար, քանի որ երկրի բուռն զարգացումը պահանջում է համապատասխան կարգավորում։
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ըստ ընտրական տարածքների յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի ռեյտինգային ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուի կողմ քվեարկած ընդհանուր քվեաթերթիկների թիվը:
Իմ ցանկությունն է, որ ընտրությունների արդյունքները որևէ պարագայում չանձնավորվեն: Ինչպես ընտրություններից առաջ եմ նշել, այսօր էլ կրկնում եմ. ընտրություններից հետո կյանքը վերստին առօրյա հունով շարունակվելու է, և անթույլատրելի է նախընտրական ժամանակահատվածի գործընթացներն ու, առավել ևս, ընտրությունների արդյունքները տեղափոխել անձնական հարաբերությունների դաշտ:
«Ճնշումներ են եղել ընտրողների նկատմամբ, փորձել են նրանց համոզել, որ իրենց ընտրությունը հայտնի է դառնալու, որ իրենց համար դա հետևանքներ է ունենալու։ Մենք հուզված ենք, որ վախի մթնոլորտը մեծ է եղել»։
Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ապրիլի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Աճեմյանին, Թևան Պողոսյանին և Վահե Հովհաննիսյանին:
«Մեզ մնում է սպասել, թե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ելքը» ինչպես են վագրի թռիչքներով զարգացնելու Հայաստանի տնտեսությունը, միլիարդավոր դոլարի ներդրումների հոսք ապահովելու, հզորացնելու Հայոց բանակը, կանխելու հարաճուն արտագաղթը եւ կարգավորելու մեր ժողովրդի առջեւ կանգնած գլխավոր խնդիրը՝ Ղարաբաղյան հակամարտությունը»։
Ապրիլի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 7-ին՝ օրվա երկրորդ կեսին, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև
ՀՀ գլխավոր դատախազությունում գործող «Թեժ գծով» 2017թ. մարտի 5-ից մինչև քվեարկության օրը ստացվել է 50 ահազանգ:
«Չնայած նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը՝ ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ վստահության արժանի տեղեկություններն ու քաղաքացիական ծառայություն իրականացնողների և մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների մասին այլ տեղեկությունները, որի հետևանքով նկատվել է հանրային վստահության պակաս ընտրություններում։ Թեկուզ այն ընդհանուր առմամբ հանդարտ և խաղաղ է եղել, սակայն նկատվել են կազմակերպչական խնդիրներ և անհարկի միջամտություն գործընթացների նկատմամբ՝ հիմնականում կուսակցության ներկայացուցիչների կողմից»։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի գլխավորությամբ:
«Ես ուրախ եմ նրա համար, ով ընտրվել է ժողովրդի քվեարկության արդյունքում: Եվ հետո, ես առանձնապես չեմ համակրում այն մարդկանց, ովքեր դուրս են գալիս երկրից և սկսում են քննադատել քաղաքականությունն ու երկիրը»:
Նա նշեց, որ «Լիարժեք կյանք» դիտորդական կազմակերպության դիտորդները հստակ աշխատում էին ՀՀԿ-ի օգտին, «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն» կազմակերպությունն աշխատում էր ԲՀԿ-ի օգտին, «Միացյալ առաջնորդների պալատը»՝ ԲՀԿ-ի օգտին, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացները»՝ ՀՀԿ-ի օգտին, «Եվրասիական ինտեգրացիան»՝ ՀՀԿ-ի օգտին, «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտը»՝ ՀՀԿ-ի օգտին, «Մարզային նախաձեռնությունների կենտրոնը»՝ ՀՀԿ-ի օգտին:
Լեհաստանի Գլխավոր դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել ռուսաստանցի կարգավարների, ինչպես նաեւ այն «երրորդ անձի» հասցեին, որը գտնվել է թռիչքների կառավարման աշտարակում, Սմոլենսկի մերձակայքում դիտավորյալ ավիաաղետ հրահրելու մեջ:
«Որոշակի խաղի կանոններ են պահպանվում, և չեմ կարծում, որ մեծ հակագործողություններ լինեն, ինչպես 10 տարի առաջ։ Քիչ թե շատ հասկանալի է, թե ինչպես կդասավորվեն ուժերը խորհրդարանում։ Ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ն մեծամասնություն կկազմի՝ առանց կոալիցիայի, թեև սպասվում է, որ դաշնակների հետ կոալիցիա կկազմեն»։
Թուրքական արտադրության լազերային ճառագայթով ուղղորդվող «L-UMTAS» կառավարվող հակատանկային հրթիռները հարմարեցվել են տեղական արտադրության «Atak» ռազմական ուղղաթիռների վրա:
Քիչ առաջ մեկնարկեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների մամուլի ասուլիսը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է աշխարհում և տարածաշրջանում Թուրքիայի հետապնդած նպատակների մասին:
«Մենք ձգտում ենք ավելի ակտիվորեն համագործակցել միության մասնակից երկրների հետ: Մեզ կապում է տնտեսական, քաղաքական, մշակութային ու մարդկային հարաբերությունների երկարատեւ պատմությունը: Ես կարծում եմ, որ հուշագրի ստորագրումը եւ դրա դրույթների կատարումը կնպաստի արեւելյան եւ արեւմտյան գործընկերների հետ Մոլդովայի Հանրապետության տնտեսական հարաբերություններում հավասարակշռության հասնելուն»,- ասել է նա:
«Ծառուկյան» դաշինքից ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) ստացել է 8483 ձայն։ Իսկ «Ելք» դաշինքից ամենաշատ ձայները ստացել է Արարատ Միրզոյանը՝ 3990 ձայն։ ՀՎԿ թեկնածու Հեղինե Բիշարյանը ստացել է 1621 ձայն, իսկ «Ազատ դեմոկրատներից» առաջադրված Անահիտ Բախշյանը՝ 831,
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ Ընտրական նոր օրենսգիրքը թույլ տվեց Հայաստանում անցկացնել ավելի լավ ընտրություններ: Ընդունելով, որ եղել են նաև թերություններ, այնուամենայնիվ նա գտնում է, որ տեխնիկական վերազինման առումով ընտրողի ձայնը չկորավ, բացառվեց կրկնաքվեարկությունը:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ապրիլի 2-ին վերադարձել է Ստամբուլ:
«Եթե որևէ մեկը կփորձի իր պատգամավորական մանդատի ձեռքբերման վերաբերյալ պոզիտիվ բան ասել, դա կլինի արհամարանք ու կեղծիք բոլորիս նկատմամբ, մենք լուրջ անելիքներ ունենք՝ փրկելու ՀՀ-ն այս վարակից, որը կոչվում է ժանտախտ»:
Հաղորդումներից 155-ը՝ Երևանում, 27-ը՝ Կոտայքի. 41-ը՝ Լոռու, 53-ը՝ Շիրակի, 41-ը՝ Արմավիրի, 31-ը՝ Արագածոտնի, 33-ը՝ Տավուշի, 41-ը՝ Արարատի, 23-ը՝ Սյունիքի, 31-ը՝ Գեղարքունիքի, 30-ը՝ Վայոց ձորի մարզերում: