«Ես սա հաղթանակ չեմ համարում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ Ընտրական նոր օրենսգիրքը թույլ տվեց Հայաստանում անցկացնել ավելի լավ ընտրություններ: Ընդունելով, որ եղել են նաև թերություններ, այնուամենայնիվ նա գտնում է, որ տեխնիկական վերազինման առումով ընտրողի ձայնը չկորավ, բացառվեց կրկնաքվեարկությունը:

Գնահատելով քվեարկության արդյունքները՝ նա նշեց, որ հանրությունը Հանրապետական կուսակցությանը տվեց իր վստահության քվեն, ինչը պարտավորեցնող է եւ հնարավորություն է տալիս շարունակելու սկսած բարեփոխումները: «Ես սա հաղթանակ չեմ համարում, որովհետեւ հաղթանակները լինում են մարտի դաշտում: Սա շատ պարտավորեցնող է»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Շարմազանովը:

Շնորհավորելով հաջորդ գումարման խորհրդարան անցած մյուս երեք ուժերին, նա հույս հայտնեց, որ բոլոր պատգամավորներն, անկախ կուսակցական պատկանելիությունից, կանեն հնարավորը, որպեսզի Հայաստանում պետական ու ազգային շահերն ավելի ճիշտ սպասարկվեն:

Անդրադառնալով հարցին, թե քանի մանդատ կունենա ՀՀԿ-ն խորհրդարանում, Շարմազանովն ասաց, որ դա կհաշվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: «Այն, որ Հանրապետական կուսակցությունը հաջողության է հասել եւ ամբողջությամբ իրավունք ունի կառավարություն ձեւավորելու, դա փաստ է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930