ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ընտրություններին մասնակցող ամենաազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժ համարում է «Ելք» դաշինքը, իսկ «Ծառուկյան» դաշինքն ընդդիմություն չի համարում:
Հայաստանի ազգային թիմի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպայի՝ երկու ոտքով գոլեր խփած ամենաարդյունավետ ֆուտբոլիստների թվում:
Հայաստանը մարտի 23-ից մինչև մարտի 27-ը ներառյալ գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Գերմանիան և Նիդերլանդները նացիզմի մեջ մեղադրելը անհանգստացրել է Իսրայելին:
Շուրջ 20 հազար մարդ է տարահանվել Խարկովի մարզի Բալակլեա քաղաքի մերձակա ռազմամթերքի՝ պայթող պահեստի շրջանի բնակավայրերից:
Հարցին՝ արդյո՞ք Սամվել Բաբայանի ձերբակալությունը կբարձրացնի հետաքրքրությունն ՕՐՕ-ի նկատմամբ, Արա Պապայանը պատասխանեց, որ որոշակիորեն կբարձրացնի, բայց նաև պետք է ընդունել, որ սա ՕՐՕ-ի համար որոշակի խնդիրներ կառաջացնի այն առումով, որ տատանվողների մի մասը ետ կկանգնի նրանց օգտին քվեարկելուց, բայց փոխարենը՝ կլինի նաև մյուս դրսևորումը:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 16-ից մինչև 22-ը գրանցված երկրաշարժերից 17-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
«Իրենք իրենց և ում ուզում՝ ձերբակալում են: Սամվել Բաբայանին հինգ անգամ ձերբակալել են, ու ամեն անգամ ինքը թողել-փախել է Ռուսաստան: Հիմա էլ եկել, ինչ- որ բաներ է խոսում: Չգիտեմ՝ ինչո՞ւ են ձերբակալել՝ սերիա՞լ են խաղում, ինչ է… դրանով չեմ հետաքրքրվում»:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն այն կարծիքին է, որ Եվրոպան պետք է ավելի անկախ լինի Միացյալ Նահանգներից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին՝ Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության ողբերգական հետեւանքների կապակցությամբ:
«Այս պահին քննչական գործողություններ են կատարվում, հարցաքննություն է ընթանում, ես հիմա ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել», – ասաց փաստաբանը:
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամներ հանրապետական Դևիդ Թրոթը և դեմոկրատ Ադամ Շիֆը ներկայացրել են երկկուսակցական մի բանաձև, որով կոչ է արվում ԱՄՆին դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից` նպատակ ունենալով կանխել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ներկայիս կոտորածները:
Լոնդոնում մարտի 22-ին հարձակում իրականացրած ահաբեկիչը գործել է միայնակ, ահաբեկչական նոր գործողությունների սպառնալիք չկա: Այդ մասին հայտնել է ՍքոթլանդՅարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին:
Մարտի 22-ին, ժամը 19.15-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Գագիկ Ա.-ն:
«Նախորդ տարեվերջին համայնքների ղեկավարներին տրվել էր համայնքների զարգացման ծրագրի կազմման նոր մեթոդաբանությունը: Բայց համայնքների բնակիչների հետ հանդիպումները փաստում են, որ համայնքների ղեկավարները դրանք շատ քիչ են քննարկել բնակիչների հետ: Արձանագրվել են դեպքեր, երբ համայնքի բնակիչներն առհասարակ տեղյակ չեն դրանց մասին կամ բարձրաձայնում են համայնքի համար կարևոր հիմնահարցեր, որոնք նույնիսկ տեղ չեն գտել այդ ծրագրի մեջ»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Այս տարի «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը, որը տեղի է ունենալու Ուկրաինայում, չի հեռարձակի ռուսական եւ ոչ մի հեռուստաալիք, ինչի մասին հայտնել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության թղթակիցը:
Մարտի 22-ին Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ բրիտանական ոստիկանությունը ձերբակալություններ է կատարել Բիրմինգեմ քաղաքում: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:
«Մենք կայացած համատիրություններ չունենք: Մենք պետությունով այս հանձնարարականի հիմնա վրա լայնամասշտաբ ծրագիր ենք անելու համայնքներում, որ մի անգամ բոլոր շենքերի խնդիրները լուծենք, հայտարարենք, որ վերջին անգամ ենք լուծում և այդ համատիրությունները այնպես կայացնենք, որ դրանից հետո էդ համատիրությունն աշխատի»:
Նախարարը կարևորել է մարզի փրկարարական ծառայության համագործակցությունը մարզում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերի, 102-րդ բազայի և սահմանապահ ուղեկալների հետ ու հանձնարարել է սերտացնել այն՝ համատեղ վարժանքների անցկացման միջոցով:
Մարտի 22-ին, ժամը 20.30-ին, Երևանի Գայի պողոտայում՝ Գայի արձանի դիմաց, թիվ 1 երթուղու տրոլեյբուսի վարորդի կողմից արգելակման հետևանքով 41-ամյա քաղաքացուհին տրոլեյբուսի սրահում վայր է ընկել։
«Ես մի անգամ էդ հարցը տվել եմ, ասել են՝ ժամկետի մեջ ա: Եթե սենց են աշխատում, ժամկետը կարճացրեք: Որևիցե աշխատանք չի կատարվում: Նախ և առաջ էդ կամուրջների վրա բազմաթիվ ինժեներական աշխատանքներ կան, որոնք կարող են կամուրջից դուրս անել»:
Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնությունը կառավարման բոլոր ձեւերից նախընտրում է հանրապետությունը:
«Հատուկ հարկային զոնա ենք ստեղծելու, որտեղ մենք պրոգրեսիվ հարկերով դրդելու ենք ակտիվ ունեցող մարդկանց գործ անեն»,- ասաց Կ.Կարապետյանը:
Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Հանրային հեռուստատեսությանը շարունակում է մնալ համացանցում ամենաքննարկվող թեման: … Ուզում եմ անդրադառնալ մեկ այլ՝ զուտ ֆեյսբուքյան ֆենոմենի. օգտատերերի մեծ մասը «2-3 շերտով» հեռու է քննարկման թեմայի սկզբնաղբյուրից: Ինչը նկատի ունեմ: Ենթադրենք, մեկը լսել է Տեր-Պետրոսյանի հարցազրույցը եւ սոցցանցում գրում է իր եզրակացությունը՝ «Լևոնն ուզում է մեր հողերը հանձնել Ադրբեջանին» («շնորհակալություն, ձեր գրառումը տեղ է գտել մեր կայքում»):
Սույն ճակատի ստեղծումից ընդամենը մեկ ամիս հետո վնասազերծվեց Նորքի զինված խումբը, որը, պաշտոնական վարկածի համաձայն, ծրագրել էր հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, կառավարության եւ ԿԸՀ-ի շենքերի, ինչպես նաեւ նախագահին սպասարկող ինքնաթիռի վրա։
Հայաստանում բնության, եղանակի եւ կլիմայի նկատմամբ ակնադիտարկումներ կատարվել են շատ վաղ ժամանակներում, իսկ առաջին գործիքային դիտարկումները՝ 18-րդ դարի քառասունականներին, Խաչատուր Աբովյանի մասնակցությամբ, երբ կազմակերպվեցին Ալեքսանդրապոլի (Գյումրի, 1843թ.), Էրիվանի (Երեւան, 1844թ.), ապա նաեւ Նոր Բայազետի (Գավառ, 1890թ.) եւ Ելենովկայի (Սեւան, 1894թ.) օդերեւութաբանական կայանները։
Յուլյա Սամոյլովան, որը «Եվրատեսիլ»-ում ներկայացնում է Ռուսաստանը, կարծում է, որ Ուկրաինայի տարածք իր մուտքի արգելքի հետ կապված իրադրությունը դեռ կարող է փոխվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Խաչատրյանն ազատվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Արմեն Խաչատրյանն ազատվել է նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաuտանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցչի պաշտոնից:
Երեք տարի առաջ Դեղին ծովում խորտակված «Սեւոլ» հարավկորեական նավը հաջողվել է բարձրացնել ծովի մակերեւույթ:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: