Բաժիններ՝

Գագիկ Սուրենյանը շնորհավորում է

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարտի 23-ը Օդերևութաբանի համաշխարհային օրն է.

Շնորհավորում եմ իմ բոլոր կոլեգաներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում եմ նրանց քաջ առողջություն, նորանոր հաջողություններ աշխատանքային բնագավառում: Թող բնական աղետները շրջանցեն մեր երկիրը, մեր կանխատեսումները լինեն միայն բարենպաստ օդերևութաբանական երևույթների վերաբերյալ, իսկ եթե նույնիսկ լինեն վատ կանխատեսումներ, թող դրանք չարդարանան:

Սկսած 1961 թվականից՝ մարտի 23-ը համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության անդամ, աշխարհի 188 երկրներում նշվում է որպես համաշխարհային օդերեւութաբանական օր՝ պայմանավորված 1950 թվականի այդ օրը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կոնվենցիայի գործողության մեջ մտնելու հանգամանքի հետ։ Արդեն 12-րդ տարին է, Հայաստանում այդ օրը նշվում է որպես օդերեւութաբանի օր՝ համաձայն կառավարության համապատասխան որոշման։

2016 թվականին այդ օրվա համար ընտրվել է «Ավելի շոգ, չորային, խոնավ հայացքով` ապագային» նշանաբանը եւ դա պատահական չէ, քանի որ մոլորակի բոլոր կետերում տեղի են ունենում եղանակի եւ կլիմայի հետ կապված այնպիսի շրջադարձային եւ ճակատագրական իրադարձություններ, որ ակնառու է դարձնում Երկրագնդի գլոբալ դիտարկումների եւ ուսումնասիրման անհրաժեշտությունը։

Տարերային աղետների 90 տոկոսը այս կամ այն կերպ եղանակային, կլիմայական կամ ջրային ծագում ունեն։ Ցավոք, վերջին տարիներին տարերային աղետների կտրուկ աճի միտում է նկատվում, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ բնականոն զարգացման վրա։ Նման իրավիճակը պահանջում է օդերեւութաբանական եւ հիդրոլոգիական սպասարկման նոր, ավելի կատարելագործված տեսակներ։

Հայաստանում բնության, եղանակի եւ կլիմայի նկատմամբ ակնադիտարկումներ կատարվել են շատ վաղ ժամանակներում, իսկ առաջին գործիքային դիտարկումները՝ 18-րդ դարի քառասունականներին, Խաչատուր Աբովյանի մասնակցությամբ, երբ կազմակերպվեցին Ալեքսանդրապոլի (Գյումրի, 1843թ.), Էրիվանի (Երեւան, 1844թ.), ապա նաեւ Նոր Բայազետի (Գավառ, 1890թ.) եւ Ելենովկայի (Սեւան, 1894թ.) օդերեւութաբանական կայանները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031