Հայաստանի տարածքում մեկ շաբաթում գրանցվել է 4 երկրաշարժ
Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 16-ից մինչև 22-ը գրանցված երկրաշարժերից 17-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 4-ի էպիկենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝
- մարտի 17-ին, ժամը 08:08-ին, M=2.6 Վարդենիս քաղաքից 18 կմ դեպի հյուսիսարևելք,
- մարտի 18-ին, ժամը 00:40-ին, M=2.4 Բյուրական գյուղից 15 կմ դեպի հյուսիսարևմուտք և ժամը 01:22-ին, M=1.3 Բյուրական գյուղից 6 կմ դեպի արևմուտք,
- մարտի 20-ին, ժամը 14:20-ին, M=2.3 Վարդենիս քաղաքից 17 կմ դեպի հյուսիսարևելք:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ, չորսն էլ՝ Թուրքիայի տարածքում: Մարտի 18-ին 45 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.4) երկրաշարժ է տեղի ունեցել Բիթլիս քաղաքից 60 կմ դեպի արևելք, որին րոպեներ անց հետևել է 3 բալ
ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրորդ ցնցումը: 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկու երկրաշարժ է գրանցվել մարտի 19-ին և 2-1ին՝ Վան քաղաքից 43 կմ դեպի հյուսիսարևելք:
Տարածաշրջանից դուրս մարտի 19-ին 6.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սողոմոնյան կղզիների Աուկի քաղաքից 68 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։