
Փոլ Մաքքարթնին նոր ալբոմ է պատրաստում

The Beatles-ի նախկին մասնակից Փոլ Մաքքարթնին երգչուհի Ադելի նախկին պրոդյուսեր Գրեգ Քերսթինի հետ միասին աշխատում է նոր ալբոմի վրա: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը:
«Ինձ անհանգստացնում է, որ մարդիկ կսկսեն խոսել, թե ես ընկել են նորաձեւության հետեւից: Կարծում եմ, դուք նրա (պրոդյուսերի) մասին միայն ամենավատ բաներն եք մտածում, բայց նա հանճարեղ տղա է»,-գործակալությունը մեջբերել է երաժշտի խոսքը:
Գրեգ Քերսթինը Grammy-ի քառակի դափնեկիր է: Փոլ Մաքքարթնիի վերջին ալբոմը թողարկվել է 2013 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: