
«Մենք պետք է մեր վախի Բաստիլիան մեր մեջ հաղթահարենք». Անահիտ Թարխանյան

ՕՐՕ դաշինքով առաջադրված Անդրիաս Ղուկասյանը, գտնվելով անազատության մեջ, միակն է 1000-ից ավելի պատգամավորության թեկնածուներից, որ զրկված է իր իրավունքներից և չի կարող հանդիպել ընտրողների և լրագրողների հետ։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը։
Նա հարցադրում արեց, թե մարտի 24-ին ներկայացված տեսանյութը, որտեղ Վլադիմիր Գասպարյանը ռազմավարական ուսուցման օրեր էր անցկացնում իր զորքերում, ո՞ւմ պետք է վախեցներ։ Ըստ նրա՝ ուղիղ 200 տարի առաջ ընկել է Բաստիլիան. «Մենք պետք է հեղափոխություն անենք մեր սրտերում, մեր վախի Բաստիլիան մեր մեջ հաղթահարենք, որ կարողանանք գնանք առաջ։ Պետք է հասկանանք, որ այլևս ապրել ստրկության, աղքատության մեջ անընդունելի է»։