Բաժիններ՝

«Փոխարինել Վենգերի՞ն: Ես չգիտեմ». Թիերի Անրի

«Արսենալի» լեգենդար նախկին հարձակվող Թիերի Անրին, ով տվյալ պահին Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնականն է, վստահ չէ, որ կարող է փոխարինել Արսեն Վենգերին «Զինագործների» գլխավոր մարզչի պաշտոնում:

«Ես լսել եմ, որ իմ անունը տալիս են Վենգերին հնարավոր փոխարինողների շարքում: Բայց ինձ դժվար է այդ մասին խոսել, որովհետև ես շատ եմ հարգում Արսենին և այն, թե նա ինչ է արել թիմի համար: Պատրա՞ստ եմ արդյոք ես: Ես չգիտեմ, և ոչ ոք չգիտի: Ես պետք է ուսումնասիրեմ իմ աշխատանքը:

Ես չեմ լինելու օգնական ամբողջ կյանքումս, բայց հիմա ես չեմ ձգտում մարզիչ դառնալ: Ես չեմ փոխել իմ նպատակները, ես ուզում եմ գլխավորել թիմը և կանեմ դրա համար ամեն ինչ: Իսկ տվյալ պահին ես գտնվում եմ սովորելու գործընթացում»,- ասել է Անրին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս