Հակոբ Բեգլարյանի հորդորը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ պատգամավորի թեկնածու Հակոբ Բեգլարյանի նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այսօր տարածած տեսաուղերձին, որտեղ նա նշում է, թե իբր խոչընդոտել են ԵԼՔ դաշինքի թիմակիցներին իրենց քարոզչությունն իրականացնել Խորենացի 47 հասցեում, քանի որ այն համարվում է` իր խոսքերով ասած, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի բակը, հայտնում ենք, որ նման միջադեպ նշյալ վայրում տեղի չի ունեցել եւ այն չի համապատասխանում իրականությանը: Ավելին` ո՛չ միջանձնային կոնֆլիկտներ հրահրելը, ո՛չ քարոզչական պաստառներ պատռելը Հակոբ Բեգլարյանի թիմակիցների գործելաոճին չի համապատասխանում և հերթական սուտն է:

Միևնույն ժամանակ, նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ծրագրերն ընտրողներին ներկայացնելու փոխարեն, շանտաժներով, սոցցանցերում կոնկրետ անձանց դեմ ցեխ շպրտելով է զբաղված: Ուստի` հորդորում ենք Փաշինյանին և իր թիմակիցներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և սադրանքներ հրահրելուց ու շարունակել իրենց նախընտրական քարոզարշավը կոռեկտության սահմաններում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031