«Ռեյտինգային համակարգն օգնելու է, որ իշխող ուժը պահպանի իր դիրքերը». Թևան Պողոսյան

«Նախընտրական շրջանն ունի իր կանոնները, որը, ես կցանկանայի՝ մի քիչ այլ լինեին, քան այն, ինչ ունենք։ Բայց այսօրվա դրությամբ, այսօրվա Ընտրական օրենսգրքով, որի մասին ես ասել եմ՝ հողը թեթև լինի վրան, որովհետև այն սպանեց քաղաքական դիսկուրսի ամբողջական գաղափարը, իսկապես, այսպես կոչված, ռեյտինգային համակարգն օգնելու է, որ իշխող ուժը, այնուամենայնիվ, պահպանի իր դիրքերը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց դեռևս գործող ԱԺ-ի պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով Հայաստանում ավարտին մոտեցող նախընտրական արշավի մասին։

Ըստ նրա՝ նախընտրական շրջանում բոլոր ուժերը հավասարաչափ են պայքարում իշխանության հասնելու համար, և հանրությունը կորոշի, թե դրանից հետո ով կլինի ընդդիմություն, ով՝ իշխանություն։ Թ.Պողոսյանի դիտարկումներով՝ կուսակցություններ կամ քաղաքական միավորումներ կան, որոնք իսկապես օրիգինալ և նոր շնչով փորձեցին քարոզարշավը տանել, բայց մեծամասնությունը կրկնեց հին մեխանիզմները, և որևէ հատուկ նորություն կամ ծրագրերի մանրամասն ներկայացում տեղի չունեցավ.

«Նոր մոտեցումներ շատ չտեսանք, մի քիչ նորաձև և համակարգված էր «Ելքի» քարոզարշավը, մնացածը կրկնողություններ էին, այսինքն՝ այս կամ այն տարեթվերի եղած մոտեցումներն այս կամ այն քաղաքական ուժերը կրկնում էին»։

«Ուրախ կլինեի, որ այս խորհրդարանում երիտասարդ քաղաքական ուժեր, նոր շունչ, նոր մոտեցումներ մենք ավելի շատ ունենայինք, բայց, այնուամենայնիվ, առաջինը կլինի ՀՀԿ-ն, երկրորդը՝ «Ծառուկյան» դաշինքը, հույս ունենանք, որ և՛ «Ելքը», և՛ «Ազատ դեմոկրատները» նույնպես տեղ կգտնեն»,- ասաց Թ.Պողոսյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս