
Կիրսանը հերքել է

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահը չի ուզում հեռանալ:
FIDE-ի պաշտոնական կայքը հայտարարել է Կիրսան Իլյումժինովի հեռանալու մասին: Որոշումը կայացվել է Աթենքում կայացած նախագահական խորհրդի նիստի ժամանակ:
Ավելի ուշ Իլյումժինովն ինքը հերքել է այդ ինֆորմացիան. «Խորհրդի մի քանի անդամներ փորձում էի դրդել ինձ դրան, բայց հարցը նիստում չի եղել»:
Խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա ապրիլին:
Իլյումժինովը զբաղեցնում է FIDE-ի նախագահի պաշտոնը 1995 թվականից: Ավելի վաղ FIDE-ի նախագահը պատմել էր այլմոլորակայինների հետ հանդիպման մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը