
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը կրկին շփվում են իրար հետ. People

Ամերիկացի դերասաններ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը սկսել են կրկին շփվել միմյանց հետ պաշտոնական բաժանումից վեց ամիս հետո: Հաշտվելու գլխավոր պատճառն այն է, որ ընտանեկան վեճերը դադարել են հայտնվել մամուլում եւ խանգարել ամուսնալուծական դատավարությանը։
«Նա (Փիթը) սկսել է իրեն շատ ավելի երջանիկ զգալ: Նա թեթեւություն է զգում, որ ամեն ինչ այլեւս տնից դուրս չի գալիս»,- հայտնել է People հանդեսը՝ վկայակոչելով մի աղբյուր:
Վերջինիս տվյալներով՝ զույգի միջեւ տարաձայնությունների սրությունն այնպիսի նրբաբնույթ հարցերում, ինչպիսիք են ունեցվածքի բաժանումը եւ երեխաների նկատմամբ խնամակալության կարգի սահմանունը, աստիճանաբար մարել է:
«Ծանր ժամանակներ էին, բայց նրանց հաջողվել է հաղթահարել դրանք: Այդ ուղղությամբ աշխատանքն առաջ է շարժվում»,-հավելել է աղբյուրը:
Այս տեղեկությունները հաստատվում են վերջերս ABC հեռուստաընկերությանն Անջելինա Ջոլիի տված հարցազրույցը: Դերասանուհին եւ ռեժիսորը, վերջապես, իրեն թույլ է տվել վերստին Բրեդին հիանալի հայր համարել իրենց վեց երեխաների համար:
Հունվարին 41-ամյա Ջոլին եւ 53-ամյա Փիթը համաձայնության են եկել հետագայում ամուսնալուծական դատավարությունը վարել բացարձակ գաղտնի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: