ԿԲ-ն կարող է նպաստել վարկային տոկոսների նվազեցմանը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Բանկային համակարգում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կենտրոնական բանկը եւ կառավարությունը քննարկում են ավանդների դիմաց պարտադիր պահուստավորման նորմատիվը էականորեն նվազեցնելու հնարավորությունը:

Ներկայումս բանկերը ստիպված են ներգրավված միջոցների 18 տոկոսը պահուստավորել, այսինքն սառեցնել այդ գումարը, ինչը բերում է նաեւ վարկերի թանկացմանը: Բայց ԿԲ-ն էականորեն կնվազեցնի այդ տոկոսադրույքը միայն այն դեպքում, եթե կառավարությանը հաջողվի տնտեսական աշխուժություն եւ ներդրումների հոսք ապահովել: ԿԲ-ում համոզված են, որ առանց այդ պայմանի ապահովման տոկոսադրույքի նվազեցումը կհանգեցնի միայն դրամի արժեզրկմանը, իսկ վարկերի էժանացումը չի ունենա սպասված ազդեցություն տնտեսության վրա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031