Բաժիններ՝

Ընտրեք խնձորն ու նոր փաստեր իմացեք ձեր մասին

Adme.ru կայքը գրում է, որ ընտրությունը, որ մենք կատարում ենք ամեն օր, արտացոլում է մեր ներքին աշխարհը, վերաբերմունքը մարդկանց և առհասարակ աշխարհի նկատմամբ։ Ընտրեք խնձորներից մեկը և կարդացեք, թե ինչ է վկայում ընտրությունը ձեր բնավորության մասին։

1. Ուղիղ և ազնիվ մարդ եք։ Երբեք չեք թաքցնում ճշմարտությունը, ինչպիսին էլ այն լինի։ Ցանկացած իրավիճակում մնում եք այնպիսին, ինչպիսին կաք, ամուր կանգած եք ոտքերի վրա և չեք վախենում բարձունքներ գրավել և անկում ապրել։ Գիտեք, որ երջանկությունը մանրուքների մեջ է։ Ձեր կյանքն ամուր է, հավասարակշռված, կայուն և արտահայտված համով՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին ձեր ընտրած խնձորն է։

2. Լի եք էներգիայով։ Միշտ պատրաստ եք արկածների։ Միշտ արկածներ եք փնտրում, իսկ հետաքրքիր իրադարձություններն անձամբ են գտնում ձեզ։ Օրիգինալ և տպավորություններով լի յուրաքանչյուր բան ձեզ ուրախություն է բերում։

3. Շրջապատող մարդիկ կարծում են, որ հետաքրքիր մարդ եք։ Ձեզ հատուկ է լավատեսությունն ու պատկերավոր մտածողությունը։ Կարողանում եք տեսնել պարզ բաներ և հիանալ դրանցով։ Հենց դա էլ ձգում է մարդկանց։

Կարդացեք նաև

4. Ձեզ կարելի է համեմատել ամուր ժայռի հետ, որի վրա կարելի է հույս դնել։ Հավասարակշռության հազվադեպ հանդիպող հատկություններ ունեք, որոնք առնչվում են թե մտքերին, թե զգացմունքներին, և թե քայլերին։ Զուսպ եք, երբեմն՝ նաև ամաչկոտ։ Ավելի շատ լսում եք, քան խոսում։

5. Երջանկություն. ահա ձեր բառը։ Գնահատում եք յուրաքանչյուր օրվա համը, տեսարանները, ձայներն ու բույրը։ Ապրում եք ամեն վայրկյանով և հաճախ եք ժպտում։

6. Արագ ռեակցիա ունեք։ Սրամիտ եք, խորաթափանց։ Նույնիսկ, եթե շատ շփվող չեք, հետաքրքիր եք և ինտելեկտուալ։ Բայց չեք փորձում ուշադրության կենտրոնում հայտնվել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս