ՊԵԿ-ը քննարկում է սահմանին ԱԱՀ-ի գանձման վերացումը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀՀ պետեկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որով ազդարարել է «ՊԵԿ բարեփոխումների երկրորդ փուլի հիմնական ուղղությունները»: Դրանք բաղկացած են 10 կետից: ՊԵԿ-ը մասնավորապես նախատեսում է վերանայել վարչական պատասխանատվության կիրառման ինստիտուտը, մեղմացնելով այն առաջին անգամ խախտումներ թույլ տված հարկատուների համար, բարձրացնել թափանցիկությունը եւ այլն, եւ այսպես շարունակ:

Կա շատ կարեւոր կետ, համաձայն որի՝ Հայաստան ներկրվող մեքենասարքավորումները եւ հումքը սահմանին չպետք է «գլխանց» հարկվեն ԱԱՀ-ով: Այս գաղափարը վաղուց է շրջանառվում եւ մի կառավարության ծրագրից տեղափոխվում մյուս կառավարության ծրագիր, սակայն սահմանի վրա գանձվող ԱԱՀ-ն մնում է:

Սա երկարատեւ առումով զգալի դրական ազդեցություն կթողնի ներքին արտադրողի վրա, բայց մյուս կողմից կարճաժամկետ հատվածում կնվազեցնի պետբյուջեի եկամուտները: Թե երբ է սահմանի  վրա ԱԱՀ-ի գանձումը վերանալու, հստակ նշված չէ: Ճիշտ այնպես, ինչպես դա նշված չի եղել նախկին ծրագրերում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս