Բաժիններ՝

«Լեսթերը» հեռացրեց Կլաուդիո Ռանիերիին

Իտալացու աշխատանքն ավարտվեց հաղթանակից 9 ամիս անց:

«Ռանիերիի կարգավիճակը՝ որպես «Լեսթերի» պատմության ամենահաջողակ մարզիչ, հարցեր չի առաջացնում: Բայց ընթացիկ մրցաշրջանի արդյունքները սպառնալիքի տակ են դնում ակումբի դրությունն ԱՊԼ-ում, և ղեկավարությունը մարզչի փոփոխության անհրաժեշտություն զգաց: Որոշումն անխոս տանջալից է, բայց այն լավագույն ձևով է համապատասխանում ակումբի շահերին»,- ասվում է Անգլիայի չեմպիոնների հայտարարության մեջ:

Ավելի վաղ Daily Mail-ը հաղորդել էր, որ որոշումը կայացել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Սևիլիայից» կրած պարտությունից հետո:

«Լեսթերը» Կլաուդիո Ռանիերիի գլխավորությամբ 2016 թվականին պատմության մեջ առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն:

9 ամիս անց «աղվեսներն» ընդամենը 1 միավորով են առաջ վտանգավոր գոտուց: Վերջին 9 պաշտոնական խաղերում Ռանիերիի թիմը տարել է 1 հաղթանակ և պարտվել է 7-ում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս