«Շուտով կհայտնվեն 150 մլն եվրո արժողության տրանսֆերներ». Օլիվեր Կան
«Բավարիայի» նախկին դարպասապահը զգուշացնում է, որ գերմանացիների համար ծանր կլինի:
Լեգենդար դարպասապահը կիսվել է ֆուտբոլի ֆինանսական կողմի վերաբերյալ կարծիքով և կանխատեսումներ է արել «Բավարիայի» տրանսֆերային ապագայի մասին:
«Լավագույն ֆուտբոլիստներին ստորագրելու պատերազմում ծախսվում են հսկայական գումարներ: Կարծում եմ՝ շուտով ինչ-որ մեկը կհասնի 150 մլն եվրո նշակետին: Ապագայում «Բավարիային» շատ ծանր կլինի ստորագրել Ֆրանկ Ռիբերիի և Արիեն Ռոբենի մակարդակի ֆուտբոլիստների: Հարցը նրանում է, թե արդյո՞ք կցանկանա ակումբը հետևել միտումներին, երբ անգլիացիները և իսպանացիները կսկսեն իսկապես մեծ փողեր ծախսել»,- Կանին է մեջբերում Goal-ը:
2016թ. օգոստոսին «Մանչեսթեր Յունայթեդը» սահմանեց տրանսֆերային ռեկորդ՝ Պոլ Պոգբային 105 մլն եվրոյով գնելով «Յուվենթուսից»:
«Բավարիայի» պատմության ամենաթանկ տրանսֆերը դարձել է Խավի Մարտինեսը, ով գնվել է 2012թ. «Ատլետիկից» 40 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը