Բաժիններ՝

«Իմ եղբոր գլխավոր թերությունն այն է, որ հաճախ նա բավարար կենտրոնացած չի լինում». Վիտալի Կլիչկո

Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիտալի Կլիչկոն կիսվել է Վլադիմիր Կլիչկո – Էնթոնի Ջոշուա կայանալիք մենամարտի սպասումներով:

«Եթե Վլադիմիր Կլիչկոն հոգեպես կենտրոնացած լինի, ապա ոչ ոք նրան չի կարողանա հաղթել: Վլադիմիրը շատ լավ տեխնիկա ունի, ֆիզիկապես գերազանց պատրաստված է, նա տիրապետում է շատ ուժեղ հարվածի, բայց նա մեկ մեծ թերություն ունի: Հաճախ նա բավարար կենտրոնացած չի լինում:

Ինչ վերաբերում է Ջոշուային, ապա նա երիտասարդ է, ուժեղ և քաղցած: Նա շատ լավ մարտիկ է, լավ ապագայով, բայց նա դեռ պետք է ապացուցի իր մակարդը եղբորս հետ մենամարտում»,- ասել է Վիտալի Կլիչկոն:

Կլիչկո-Ջոշուա մենամարտը տեղի կունենա ապրիլի 29-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728