ՀՀԿ-ն հավակնելու է 54 տոկոսից ավել ձայն հավաքել. Ալեքսանդր Իսկանդարյան
Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունը հավակնելու է 54 տոկոսից ավել ձայն հավաքելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Կարծում եմ, Հանրապետական կուսակցությունը բոլոր հնարավորությունները ունի այդ շեմը անցնելու և չեմ տեսնում այդ նպատակին հասնելու որևէ խոչընդոտ»,- ասաց Իսկանդարյանը: Երկրորդ տեղի համար, ըստ Իսկանդարյանի, հավակնելու է «Ծառուկյան» դաշինքը, իսկ մյուս կուսակցությունների խնդիրը լինելու է խորհրդարան անցնելը:
«Հանրապետական» կուսակցությունից և «Ծառուկյան» դաշինքից բացի, խորհրդարան անցնելու են ևս 3-4 քաղաքական ուժեր, ուստի կոշտ մրցակցություն է սպասվում»,- ասաց քաղաքագետը: