Բաժիններ՝

Ռոբերտո Մանչինին կարող է դառնալ «Լեսթերի» նոր գլխավոր մարզիչը

Ռոբերտո Մանչինին «Լեսթերի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդն է այն բանից հետո, երբ ակումբի ղեկավարությունը թիմից հեռացրեց Կլաուդիո Ռանիերիին, հաղորդում է Football Italia-ն:

Մանչինին հեռացվել է «Ինտերից» մրցաշրջանի մեկնարկից 2 շաբաթ առաջ, և հիմա մարզիչն աշխատանք չունի: Անգլիայում նա 2009-2013թթ. մարզել է «Մանչեսթեր Սիթին», իսկ ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում մի քանի խաղ է անցկացրել «Լեսթերի» կազմում:

25 տուրերից հետո «Լեսթերն» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը և 1 միավորով է առաջ վտանգավոր գոտուց:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «աղվեսները» 1:2 հաշվով պարտվեցին «Սևիլիային»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728