Աստանայում մեկնարկել է Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկման հարցով նիստը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ օպերատիվ խմբի մասնակցությամբ, որին մասնակցում են նաև ՄԱԿ-ի և Հորդանանի փորձագետները, գրում է RIA Novosti-ն։
14,5 հազար կիլոմետր հեռավորության աննստափոխ թռիչքի տեւողությունը կազմել է 16 ժամ 15 րոպե: Հանդիպական քամու պատճառով հետադարձ ուղեւորությունը կարող է տեւել ավելի քան 18 ժամ:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-իհնարավոր մերձեցումը կարող էր նպասել միջազգային ճգնաժամերի կարգավորմանը, մասնավորապես Ուկրաինայում, հայտնում է ARD-ը։
«Դա վատթարագույն գործարքն է, որը ես երբեւէ տեսել եմ: Ամոթ է, որ մենք նման գործարք են կնքել»,- ասել է նա փետրվարի 5-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: ԱՄՆ-ի նախագահը համոզված Է, որ «դա անելու պատճառներ չկային»: «Իրանը կորցրել է հարգանքը, որովհետեւ կարծում է, թե բոլորն այդքան հիմար են, որ նմանօրինակ գործարքներ են կնքում»,- ասել է Թրամփը:
Մինչ այդ, Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է պարբերականին, որ Սպիտակ տունը Պուտինի նկատմամբ պատրանքներ չունի։
Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 050 ԼԼ 55 համարանիշի, Suzuki մակնիշի 99 ՍՏ 303 համարանիշի, Վազ 2106 մակնիշի 09 ԼԼ 837 համարանիշի և մեկ այլ Վազ 2106 մակնիշի 34 QP 932 համարանիշի ավտոմեքենաները։
Սիեթլի ֆեդերալ դատարանի վճիռն սպառնալիքի տակ է դրել ԱՄՆ-ի անվտանգությունը, քանի որ խոչընդոտում է երկիր ժամանող անձանց հանգամանալից ստուգումների իրականացմանը: Փետրվարի 5-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում:
Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում «Ֆան» մակնիշի 31 64 Լ համարանիշի մարդատար ավտոբուսը դեպի Երևան ընթանալիս բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել։
«Արդեն հաստատված է, որ պետական աջակցությամբ լույս է տեսնելու ժողովածուն: Այն, հավանաբար, արդեն ամռանը, միգուցե ավելի շուտ պատրաստ կլինի: Հրատարակվելու է 200 օրինակով»,-ասաց Շանթ Մկրտչյանը:
Փետրվարի 5-ին «Ազգային համաձայնություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ միակ օրակարգային հարցով. «Ազգային համաձայնություն» կուսակցության մասնակցության ձևաչափը առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում առկա է մերկասառույց:
Փետրվարի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 220 կրակոց:
Մենք ձգտում էինք եւ ձգտում ենք լայն դաշինքի ձեւաւորման եւ այդ ուղղութեամբ կայ առաջընթաց, սակայն այս ամենն ուղեկցւում է նաեւ դժուարութիւններով՝ մասնաւորապէս, ցուցակների առիթով լուրջ խնդիրներով։ Ես կեանք տեսած մարդ եմ եւ բանտ եմ տեսել, եւ «մանդատ», եւ արտաքսում, եւ արեւմուտքում փառահեղ հնարաւորութիւններ եւ Գորիսի պարետի ծանր բեռը եւ մահափորձեր եւ պետական մակարդակով կազմակերպուած զրպարտարշաւ։
Փետրվարի 6-ին, ժամը 03.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 6-ին, ժամը 07.09-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Կանաչուտ գյուղի խաչմերուկում «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել առուն, տուժածներ չկան, կուտակված ձյան պատճառով ավտոմեքենայի դուռն արգելափակվել է առվի մեջ. ավտոմեքենայից դուրս գալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր՝ երկուշաբթի օրը` փետրվարի 6-ին, կմեկնարկեն Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի, թերևս, վերջին քառօրյա նիստերը: Թեև օրակարգում ընդգրկվել են 136 հարց, 32 միջազգային պայմանագիր, սակայն սպասվում է, որ նիստերն առանձնապես ծանրաբեռնված չեն լինի, նախագծերը մեկը մյուսի հետևից կընդունվեն:
Լավ է, երբ մարդիկ բնության կողմից օժտված են առաջնորդության հատկանիշներով, սակայն, այդպես հազվադեպ է պատահում:
Bulgari իտալական ոսկերչական տունը 1884 թվականին Հռոմում հիմնադրվել է Հունաստանից սերված Սոտիրիոս Բուլղարիսի կողմից: Նրա բացած խանութն սկզբում վաճառում էր հին արժեքավոր իրեր, այնուհետեւ սեփական արտադրության զարդեր: Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան:
Google միայն որոնողական համակարգ, Gmail-ը և YouTube-ը չէ: Այս անվան հետ են կապված տասնյակ նախագծեր, որոնք հայտնի են ոչ բոլորին: Ձեզ ենք ներկայացնում Google-ի 5 ծառայություն, որի մասին քչերը գիտեն:
Հայաստանում բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2017թ. հունվարին 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 0.7% նվազում, ինչը հիմնականում բնակարանային-կոմունալ ծառայությունների՝ 1.8% (կապված բնակչությանը խողովակաշարերով գազային վառելիքի վաճառքի ծառայությունների սակագների 5.2% նվազման հետ), մշակույթի ոլորտի ծառայությունների՝ 0.9% սակագների նվազման արդյունք է:
Հանգույցները հազարամյակներով օգտագործվել են՝ որպես պաշտպաններ։ Դրանց պատկերներով զարդարում էին տաճարները և հագուստը, այդ պատկերներով վզնոց կրում։ Կարող եք ընտրել առաջարկվող պատկերներից մեկը, և ձեր ընտրությունը շատ բան կպատմի ձեր մասին։
Մարդու բնավորության մասին շատ բան կարող են պատմել խոսելաձևը, ժեստերը, քայլվածքը, դիմագծերը, նախընտրած գույները։ Մեծ ծավալով տեղեկատվություն կարելի է ստանալ նաև աչքերի միջոցով. չէ՞ որ դրանք հոգու հայելին են։ Բնավորության մասին կարող եք իմանալ՝ ելնելով աչքերի գույնից։
Նույնիսկ, եթե պատվաստվել եք և օրվա ընթացքում 12 անգամ լվանում եք ձեռքերը, չկա որևէ երաշխիք, որ չեք դառնա վարակի հերթական սեզոնի զոհը։ Եթե դա տեղի ունենա, ամենաքիչը կցանկանաք վատացնել ձեր վիճակը։ Այդ պատճառով էլ հարկավոր է իմանալ այն մթերքների ցանկը, որոնք ծանրացնում են վիճակը։
Առաջավորաց պահքը, որը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, այս տարի սկսվում է փետրվարի 6-ին: