Բաժիններ՝

«Միգրացիոն հրամանագրի վերաբերյալ դատարանի վճիռն սպառնում Է ԱՄՆ-ի անվտանգությանը». Թրամփ

Սիեթլի ֆեդերալ դատարանի վճիռն սպառնալիքի տակ է դրել ԱՄՆ-ի անվտանգությունը, քանի որ խոչընդոտում է երկիր ժամանող անձանց հանգամանալից ստուգումների իրականացմանը: Փետրվարի 5-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում:

«Պարզապես չեմ կարողանում հավատալ, որ դատավորը կարող է մեր երկիրը նման սպառնալիքի տակ դնել»,- գրել է Սպիտակ տան ներկայիս ղեկավարը:

Նրա խոսքով՝ ինքն «ազգային անվտանգության նախարարությանը հրահանգել է երկիր ժամանող անձանց ստուգումներն իրականացնել շատ հանգամանորեն»:

Փետրվարի 3-ին դատավոր Ջեյմս Ռոբարտը ժամանակավոր արգելք է սահմանել Թրամփի հրամանագրի կատարման վրա, որը նպատակամղված է ներգաղթի ռեժիմի խստացմանը:

Դատարանի կարգադրությունը կոնկրետ վերաբերում է 90 օրով առավելապես մահմեդական բնակչությամբ յոթ պետությունների քաղաքացիների երկիր մուտքի դադարեցմանը: Դատավճիռը գործում է ամբողջ երկրի մասշտաբով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս