Բաժիններ՝

Թրամփը Իրանը համարել է «թիվ մեկ ահաբեկչական պետությունը»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի հետ կնքնված համաձայնագիրը որակել է որպես  «վատթարագույն գործարքը»:

«Դա վատթարագույն գործարքն է, որը ես երբեւէ տեսել եմ: Ամոթ է, որ մենք նման գործարք են կնքել»,- ասել է նա փետրվարի 5-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: ԱՄՆ-ի նախագահը համոզված Է, որ «դա անելու պատճառներ չկային»: «Իրանը կորցրել է հարգանքը, որովհետեւ կարծում է, թե բոլորն այդքան հիմար են, որ նմանօրինակ գործարքներ են կնքում»,- ասել է Թրամփը:

Պատասխանելով Իրանի միջուկային հիմնախնդրի հնարավոր ռազմական լուծման վերաբերյալ հարցին՝ ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ «մենք երբեք ռազական լուծման մասին չենք խոսել, մենք քննադատում էին նախագահ Օբամային»:

«Տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Թրամփը:

Նա նաեւ Իրանը համարել է «թիվ մեկ ահաբեկչական պետությունը, որն աշխարհում բոլորին փող ու զենք է մատկարարում», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս