
Bulgari-ի նոր դեմքը

Bulgari իտալական տունը ներկայացրել է բրենդի նոր դեմքը: Այն դարձել է մոդել Ժասմին Սանդերսը, որը նաեւ հայտնի է որպես Ոսկե Բարբի: Այս մասին պատմել է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Սանդերսն արդեն մասնակցել է գովազդային արշավի եւ ներկայացրել մի քանի ֆիրմային զարդեր: «Bulgari-ն ավելին է, քան բրենդը: Այս տունը ներկայացնում է զուտ իտալական շքեղություն, որն ավելին է, քան կյանքը»,- ասել է նա: Լուսանկարների հեղինակը ամերիկացի ֆոտոնկարիչ Մայքլ Ավեդոնն է:
Bulgari իտալական ոսկերչական տունը 1884 թվականին Հռոմում հիմնադրվել է Հունաստանից սերված Սոտիրիոս Բուլղարիսի կողմից: Նրա բացած խանութն սկզբում վաճառում էր հին արժեքավոր իրեր, այնուհետեւ սեփական արտադրության զարդեր: Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան:
Ընկերությունը մասնագիտանում է թանկարժեք իրերի, ժամացույցների, ինչպես նաեւ կաշվից պատրաստված աքսեսուարների եւ պարֆյումերիայի թողարկման բնագավառում, ինչպես նաեւ իր բրենդի ներքո գործող լյուքս կարգի հյուրանոցների սեփականատերն է ու դրանց կառավարիչը:
Սանդերսը մոդելի կարիերան սկսել է 13 տարեկանում, տարբեր ժամանակներում նա համագործակցել է Miu Miu, Ralph Lauren եւ այլ բրենդների հետ, ինչպես նաեւ հայտնվել է Vogue, Love եւ W. հանդեսների շապիկներին: Աղջիկը սոցցանցերի ակտիվ օգտատեր է, Instagram-ի նրա էջին բաժանորդագրված է շուրջ 2,1 մլն մարդ: