
«Ազգային համաձայնությունը» միացավ «Ծառուկյան դաշինքին»

Փետրվարի 5-ին «Ազգային համաձայնություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ միակ օրակարգային հարցով. «Ազգային համաձայնություն» կուսակցության մասնակցության ձևաչափը առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Տարբեր տեսակետների շուրջ ծավալված քննարկման արդյունքում քաղաքական խորհրդի անդամների մեծամասնությամբ որոշում ընդունվեց միանալ «Ծառուկյան դաշինքին»:
«Ազգային համաձայնություն» կուսակցության մամուլի ծառայություն