ԱՄՆ-ը ցանկանում է սեպ խրել Իրանի և Ռուսաստանի միջև. The Wall Street Journal
Թրամփի վարչակազմը հնարավորություններ է որոնում խզել Ռուսաստանի և Իրանի ռազմական ու դիվանագիտական միությունը, որպեսզի վերջ դնի Սիրիայի հակամարտությանն ու ակտիվացնի ԴԱԻՇ-ի դեմ պայքարը, գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմում իր աղբյուրին, ինչպես նաև արաբական ու եվրոպական քաղաքական շրջանակներում իր աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ Վաշինգտոնի մշակած ռազմավարությունը կոչված է համատեղել ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավումն ու Թեհրանին մարտահրավեր նետելու ԱՄՆ-ի ագրեսիվ փորձերը՝ կասկածի տակ դնելով նրա ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում։
Մինչ այդ, Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է պարբերականին, որ Սպիտակ տունը Պուտինի նկատմամբ պատրանքներ չունի։
Այդուհանդերձ, Վաշինգտոնը Մոսկվային չի համարում էքզիստենցյալ սպառնալիք, ինչպես Սառը պատերազմի տարիներին, այլ ներկայումս ավելի շատ կենտրոնացած է Իրանին զսպելու վրա։