Փոքր Ասիայի ժողովուրդների համագումարը մամլո հաղորդագրություն է հրապարակել
Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի առթիվ 2017 թվականի հունվարի 28-ին և 29-ին Բեռլինի «Սոֆիտել» հյուրանոցում տեղի ունեցավ Փոքր Ասիայի Ժողովուրդների համագումարը: Համագումարի կարգախոսն էր` ՄԻԱՑՅԱԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ: Չորս տարբեր երկրների խորհրդարանների 4 անդամներ, 5 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և 15 քաղաքացիական կազմակերպություններ իրենց մասնակցությունն ունեցան այս համագումարին:
Նրանք քննության առան հետևյալ թեմաները` Ժողովրդավարություն, Երկխոսություն և Արդարադատություն, Կորուստների վերլուծություն, Ուղղիչ միջոցառումների ասպեկտներ: Համագումարում քննարկումներն ընթացան կլոր սեղանի շուրջ՝ ներառելով ճանապարհային քարտեզի և հեռանկարների հարցը և կազմվեց մի հանձնաժողով, որը կոչվում է «ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ»:
Հանձնաժողովը կնպաստի կառուցողական երկխոսության սկզբնավորմանը, որն էլ իր հերթին կհամախմբի Փոքր Ասիայի ժողովուրդներին` արդարության, խաղաղության և ժողովրդավարության հարցում: