2016-ին մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են 7.5%-ով
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2016թ. հունվար-դեկտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 7 631.2 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 21 859.3 մլն. դրամ կամ 45 630.0 հազ. ԱՄՆ դոլար:
2015 թվականի համեմատ՝ ստացված մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են 7.5%-ով։
Ստացված օգնության 51.7%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 14.3%-ը` մանածագործական իրերը, 7.3%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 7.1%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 5.8%-ը` սարքեր և ապարատները, իսկ 13.8%-ը` մնացած ապրանքները: