Հոլիվուդյան դերասանուհի Պամելա Անդերսոնը ռուսական էկո-մորթուց մուշտակ կնվիրի ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփին, հաղորդում է The Hill-ը։
Ռուսաստանում իրավապահները հայտնաբերել են թանկարժեք մետաղների հնարավոր փոխարինման փաստ, որոնք օգտագործվում են Վորոնեժի մեխանիկական գործարանում «Պրոտոն-Մ» հրթիռակրի երկրորդ և երրորդ աստիճանի շարժիչների շինարարության ժամանակ, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն գրանցել է 2020թ. նախագահական ընտրարշավի իր կարգախոսը։ Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, Թրամփը որոշել է նախագահական երկրորդ ժամկետում վերընտրվել «Պահպանե՛նք Ամերիկան մեծ» կարգախոսով։
Այս տարի Ղարաբաղի հակամարտությանը հետևողները հատկապես մռայլ են: 2016-ը վատ տարի էր, իսկ 2017-ը կարող է ավելի վատը լինել։
Հունվարի 26-29-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գովաբանական աղոթքից հետո, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ողջույնի և օրհնության խոսք է ուղղել վարչապետ Կարապետյանին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին, մաղթել բարեբեր աշխատանք:
Զանգվածային լրատվամիջոցների 2016թ. ապրիլի 4-ի հրապարակումների հիման վրա՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից 2008-2016թթ. ընթացքում, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում 2016թ. ապրիլի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Մարտին Քյուրքչյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից:
Հայաստանում արդեն բիզնեսի համար դրական փոփոխություններ են նկատելի: Այս մասին Rusarminfo-ի հետ զրույցում ասել է «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանն անցկացրած հանդիպումից հետո:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի՝ հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին:
2017թ. թռչնագրիպից (H7N9) Չինաստանում մահացել է նվազագույնը 9 մարդ, հայտնել են տեղի ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Չինաստանի երեք նահանգների՝ հյուսիսային Հենան, կենտրոնական Հունանի և հարավային Գուանդուն, տվյալները։
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 24-ին, ժամը 18.55-ին, Եղվարդ քաղաքի Նար-Դոսի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Հովհաննես Դ.-ն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 12.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանին շատերն են մեղադրում վատ եղանակի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ իր հասցեին հնչող մեղադրանքները բազմաթիվ են:
Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ հունվարի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի անդրանիկ նիստը:
Ներդրողների համար գրավիչ դաշտ ստեղծելու նպատակներով վերջին շրջանում իրականացվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ՝ կիրառելով համաշխարհային լավագույն փորձը: Հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 80%-ով նվազել է արևային ֆոտովոլտային կայանների տեխնոլոգիական արժեքը:
Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15¬ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog¬ի համար:
«Այս տարի այն հազվագույտ տարիներից է, որ մառախուղի տևողությունը հասավ 40 օրի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Արցախում կրտսեր սերժանտի կողմից 1 շաբաթ առաջ հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա ստացած վիրավորումը անհամատեղելի է կյանքի հետ:
Իտալացի փրկարարները երկրի Ֆարինդոլա քաղաքում ձնահյուսից տուժած Rigopiano հյուրանոցից դուրս են բերել մի քանի մարմին։ Այսկերպ զոհերի թիվը հասել է 21-ի, հայտնում է Associated Press-ը։
«Իրենից կարող եք հարցնել դիմում գրե՞լ է, թե՞ ոչ, բայց կարող եմ ասել, որ կուսակցությունն այս պահի դրությամբ նրանից կուսակցությունը լքելու վերաբերյալ դիմում չի ստացել»,- ասաց նա:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամպարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարողեք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերիբնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Կասպերսկու լաբորատորիայի» համակարգչային պատահարների հետաքննության բաժնի ղեկավար Ռուսլան Ստոյանովը կալանավորվել է պետական դավաճանության մասին գործի շրջանակում, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Անվտանգության դաշնային ծառայությանը մոտ կանգնած աղբյուրին։
Միացյալ Նահանգների վարչակազմը հուսով է, որ ամերիկյան հանրությանը հանգիստ կթողնի նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդուն՝ 10-ամյա Բարոն Թրամփին՝ «համաձայն երկրի ավանդույթների»։
Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում այսօր տեղի է ունեցել ապրիլյան պատերազմում զոհված Արամ Առուշանյանի ծննդյան 45-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ:
Նրա մայրը՝ Ֆաթիման, որը Բանային օգնում է վարել Twitter-ում նրա օգտահաշիվը, BBC-ին ուղարկել է Բանայի՝ Դոնալդ Թրամփին հասցեագրված բաց նամակի տեքստը: Նրա խոսքով՝ Բանան նամակը գրել է ԱՄՆ-ի նոր նախագահի երդմնատվության արարողությունից մի քանի օր առաջ, որովհետև նա «շատ անգամ է նրան տեսել հեռուստացույցով»:
Սերժ Սարգսյանը հայտնեց, որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր, կարող է յուրօրինակ կամուրջ լինել Իրանի Իսլամական Հանրապետության և ԵԱՏՄ-ի միջև: Այդ հանգամանքը, ըստ Ս. Սարգսյանի, լիովին հնարավորություններ է ստեղծում ներդրումային բազմաթիվ ծրագրերի իրականացման համար՝ ինչպես տեղական, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից:
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը BuzzFeed պորտալին տված հարցազրույցում հայտարարել է, թե չի պլանավորում առաջադրվել ԱՄՆ նախագահական ընտրություններին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ մինչև 5 մլն մարդ անօրինական կերպով քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պնդում է, որ Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մտադրություն չունի: