Բաժիններ՝

«Մինչև 5 մլն մարդ ընտրություններում քվեարկել է անօրինական եղանակով». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ մինչև 5 մլն մարդ անօրինական կերպով քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը ասել է, որ Թրամփը այդ համոզմունքն ունի՝ նկատի ունենալով հետազոտություններն ու վկայությունները, սակայն չի հայտնել, թե հատկապես ինչի մասին է խոսքը։

Նախկինում հենց այդպես էր Դոնալդ Թրամփը բացատրում փաստը, որ Հիլարի Քլինթոնի օգտին ավելի շատ ընտրող է քվեարկել, քան իր, սակայն այդ պնդումները հավանության չէին արժանացել հասարակության շրջանում։

Թրամփը, որը առաջին անգամ այդ մասին գրել էր իր Twitter-ում, ոչ մի ապացույց չէր ներկայացրել։

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը 3 մլն ձայն ավելի էր ստացել, քան հանրապետական Թրամփը, հայտնում է BBC-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031