Հալեպից 7-ամյա աղջնակը բաց նամակ է գրել Թրամփին
Սիրիացի յոթնամյա աղջնակը՝ Բանա Ալաբեդը, որը հայտնի է դարձել ազատագրված Հալեպից Twitter-ում արված իր գրառումների շնորհիվ, բաց նամակ է գրել Թրամփին, տեղեկացնում է BBC-ն: «Դուք պետք է ինչ-որ բան անեք սիրիացի երեխաների համար, որովհետև նրանք, ինչպես և ձեր երեխաները, նույնպես արժանի են ապրելու խաղաղության մեջ, ինչպես և դուք»,- գրում և նա:
Բանան իր մոր հետ միասին Հալեպից փախել է դեկտեմբերին, երբ խաղաղ բնակիչների տարհանում էր իրականացվում քաղաքի պաշարված արևելյան մասից: Այժմ նա ապրում է Թուրքիայում: Աղջնակը Twitter-ում գրառումներ է սկսել սեպտեմբերին, երբ Բաշար Ասադի զորքերը Ռուսաստանի աջակցությամբ հարձակում սկսեցին քաղաքի՝ ապստամբների կողմից վերահսկվող արևելյան մասում: Բանան տեղի ունեցողը նկարագրում էր անգլերենով:
Նրա մայրը՝ Ֆաթիման, որը Բանային օգնում է վարել Twitter-ում նրա օգտահաշիվը, BBC-ին ուղարկել է Բանայի՝ Դոնալդ Թրամփին հասցեագրված բաց նամակի տեքստը: Նրա խոսքով՝ Բանան նամակը գրել է ԱՄՆ-ի նոր նախագահի երդմնատվության արարողությունից մի քանի օր առաջ, որովհետև նա «շատ անգամ է նրան տեսել հեռուստացույցով»: