![](/banners/BeFunky-design.jpg)
Ցուկերբերգը չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում. ԶԼՄ-ներ
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/cukerberg.jpg)
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը BuzzFeed պորտալին տված հարցազրույցում հայտարարել է, թե չի պլանավորում առաջադրվել ԱՄՆ նախագահական ընտրություններին։
«Ո՛չ»,- գրել է Ցուկերբերգը՝ ի պատասխան պորտալի հարցի, թե արդյոք պլանավորում է մասնակցել նախագահական քարոզարշավին։
«Ես կենտրոնացած եմ Facebook-ի և Chan Zuckerberg Initiative հիմնադրամի աշխատանքների վրա»,- պորտալը մեջբերել է Ցուկերբերգի խոսքերը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, թե նա պատրաստվում է մասնակցել 2020թ. կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրարշավին։