Սպիտակ տունը կոչ է արել հանգիստ թողնել Դոնալդ Թրամփի կրտսեր որդուն
Միացյալ Նահանգների վարչակազմը հուսով է, որ ամերիկյան հանրությանը հանգիստ կթողնի նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդուն՝ 10-ամյա Բարոն Թրամփին՝ «համաձայն երկրի ավանդույթների»։
«Վաղեմի ավանդույթ է, որ նախագահների երեխաներին հնարավորություն է տրվում մեծանալ առանց նրանց նկատմամբ քաղաքական ուշադրության։ Սպիտակ տունն ակնկալում է, որ այդ ավանդույթը կշարունակվի։ Մենք գնահատում ենք ձեր համագործակցությունն այդ հարցում»,- ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Անցած օրերին Բարոնը՝ Մելանիա Թրամփի որդին, ամերիկյան ԶԼՄ-ների հրապարակումներում ծաղրի էր արժանացել։
Այսպես, NBC հեռուստաալիքի Saturday Night Live շոուի սցենարիստ Քեյթի Ռիչը աշխատանքից հեռացվել էր Twitter-ի իր միկրոբլոգում 10-ամյա երեխայի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար։ Ավելի ուշ լրագրողը ներողություն էր խնդրել իր արարքի համար։
Մի շարք լրատվամիջոցներ քննարկում էին Բարոնի վարքը այն պահին, երբ հայրը հրամաններ էր ստորագրում Սպիտակ տանը։
Լրագրողները ուշադրություն էին դարձրել այն փաստին, որ տղան խաղում էր իր փոքր զարմիկի հետ։
https://www.youtube.com/watch?v=XrwgBxJ_ZNg