
Ծանրագույն վիճակում է. կրտսեր սերժանտի կողմից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ է սպառնում. news.am

Արցախում կրտսեր սերժանտի կողմից 1 շաբաթ առաջ հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա ստացած վիրավորումը անհամատեղելի է կյանքի հետ: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նա նշեց, որ Գուրգեն Սարգսյանն ունի հրազենային վիրավորում ծնոտի շրջանում, որը վտանգ է սպառնում նրա կյանքին:
«Ծանրագույն վիճակում է, ունի ծնոտի հրազենային վիրավորումը, որն անհամատեղելի է կյանքի հետ»,-ասաց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։