Բաժիններ՝

ՌԴ-ում պետական դավաճանության մեղադրանքով կալանավորվել է «Կասպերսկու լաբորատորիայի» թոփ մենեջերը

«Կասպերսկու լաբորատորիայի» համակարգչային պատահարների հետաքննության բաժնի ղեկավար Ռուսլան Ստոյանովը կալանավորվել է պետական դավաճանության մասին գործի շրջանակում, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Անվտանգության դաշնային ծառայությանը մոտ կանգնած աղբյուրին։

Նա կալանքի տակ է գտնվում 2016թ. դեկտեմբերի սկզբից։
«Կասպերսկու լաբորատորիան» հաստատել է Ստոյանովի կալանավորման փաստը՝ ընդգծելով, թե հետաքննությունը «իրականացվում է մասնավոր անձի նկատմամբ»։

Կալանավորվել է նաև Անվտանգության դաշնային ծառայության տեղեկատվական անվտանգության կենտրոնի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Սերգեյ Միխայլովը։
Պարբերականը նշում է, որ վերջիններիս ձերբակալությունը կարող է կապված լինել ՌԴ ՔՕ 275-րդ հոդվածի խախտումների հետ (Պետական դավաճանություն):

Ստուգվում է տեղեկությունը իբրև նրանց կողմից օտարերկրյա կազմակերպություններից մեկի կողմից գումարներ ստանալու փաստը։

Ավելի վաղ Անվտանգության դաշնային ծառայությանը հայտնել էր, թե անցած տարի 70 մլն ցանցահենային հարձակումներ են տեղի ունեցել ռուսական օբյեկտների վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031