Բաժիններ՝

Բլոգեր Լապշինը դատարանում բողոքարկել է Մինսկի՝ իրեն Բաքվին արտահանձնելու որոշումը

Բելառուսում ձերբակալված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը դատարանում բողոքարկել է Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը, որը համաձայնել է իրեն արտահանձնել Ադրբեջանի իշխանություններին ադրբեջանական կողմի պահանջով, հայտնում է «Սպուտնիկ-Բելառուսը»՝ վկայակոչելով Մինսկի քաղաքային դատարանին։
«Լապշինի բողոքն ստացվել է Մինսկի քաղաքային դատարան»,- հայտնել է Sputnik-ին դատարանի նախագահի օգնական Անաստասիա Շիլվյանը։

Նրա խոսքով՝ բողոքը կքննարկվի փակ նիստում հունվարի 26-ին՝ ժ. 14:00-ին, Մինսկի քաղաքային դատարանում։

Sputnik-ի տեղեկություններով՝ Լապշինին պաշտպանում են ռուս և իսրայելցի փաստաբանները։

Համաձայն Բելառուսի օրենսդրության՝ նա կարող է բողոք ներկայացնել նաև Բելառուսի Գերագույն դատարան։

Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15¬ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog¬ի համար:
Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:

Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:

Ներկայումս Լապշինին սպասվում է արտահանձնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս