Իտալիայում ձնահյուսի զոհերի թիվը հասել է 21-ի
Իտալացի փրկարարները երկրի Ֆարինդոլա քաղաքում ձնահյուսից տուժած Rigopiano հյուրանոցից դուրս են բերել մի քանի մարմին։ Այսկերպ զոհերի թիվը հասել է 21-ի, հայտնում է Associated Press-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր 18 զոհի մասին։
Որոնողա-փրկարարական աշխատանքերը շարունակվում են։ Դեռևս 8 մարդ համարվում է անհետ կորած։
Սպասվում է, որ այսօր Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Պաոլո Ջենտիլոնին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ տեղեկություններ կհաղորդի փրկարարական ծառայությունների և քաղաքացիական պաշտպանության ուժերի գործողությունների մասին վերջերս տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, ձնահյուսի ու առատ տեղումների մասին։
Rigopiano հյուրանոցը գտնվում է Աբրուցցո շրջանում։ Հյուրանոցը ոչնչացել էր հունվարի 18-ին ձնահյուսի հետևանքով։ Հաղորդվում է, որ հյուրանոցում այդ պահին գտնվել է 35 մարդ՝ զբոսաշրջիկներ ու անձնակազմը։
Հիշեցնենք, որ նախօրեին Լացիո, Մարկե և Աբրուցցո մարզերում տեղի էին ունեցել 4 ուժեղ երկրաշարժեր։