
Վարդենյաց լեռնանցքում ձնաբուք է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 12.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքում ձնաբուք է:
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36 կմ-երին առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Արմավիրի մարզում առկա է մառախուղ:
Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում ձյուն է տեղում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: